Գյումրիում էկո թաղամաս կստեղծվի. լուսանկարներ

Գյումրու համայնքապատկան նախկին զորմասի տարածքն ավագանին արդեն հանձնել է ներդրողին: էկո քաղաքն ունենալու է ինչպես բնակելի, այնպես էլ հասարակական կառույցներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Գյումրու ծայրամասերից մեկում գտնվող «Ուռի գունդ» կոչվող տարածքը շուտով կվերածվի յուրօրինակ էկո թաղամասի, որը կկոչվի «Դիստրիկտ»:

21 հա տարածքի վրա բացի կանաչապատ հատվածներից լինելու են նաև տարածքներ ՏՏ ոլորտի ստարտափ ընկերությունների համար:

Գյումրիում էկո թաղամաս կստեղծվի. լուսանկարներ

Նախագիծը նախատեսված է կյանքի կոչել փուլային եղանակով՝ առաջին երեք տարիների ընթացքում վերակառուցվելու են տարածքում գոյություն ունեցող շինությունները:

Գյումրիում էկո թաղամաս կստեղծվի. լուսանկարներ

«Մինչ վերականգնումը պարտադիր իրականացվելու է տվյալ կառույցների սեյսմիկ վիճակների գնահատում ու մեր առաջին ստարտափ ընկերությունները տեղափոխվելու են այնտեղ: Նախագծի ընդհանուր տևողությունը 10 տարի է: Աշխատանքների մեկնարկը նախատեսվում է հունիս-հուլիս ամիսներին»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախագծի ղեկավար Սաթեն Մինասյանը:

Գյումրիում էկո թաղամաս կստեղծվի. լուսանկարներ

«Դիստրիկտ» թաղամասում գործող առաջին ստարտափներն են «Թվային մետաքսի ճանապարհ» (Digital Silk Road) հայ-չինական կենտրոնը, ՏրիվիաՄատիկ (TriviaMatic) մոբայլ և վեբ հավելվածները, Ինգլիշ Բենտո (English Bento) ուսուցման կառավարման համակարգը, Կոմմպրո Փիար Փլեններ (Commpro PR Planner) հարթակը, ՍիքՅունիք (SeekUnique) վեբկայքի ձևանմուշները առցանց առևտրի համար և Ֆարմֆրեշ (FarmFresh) խելացի գյուղատնտեսության տեխնոլոգիան:

Գյումրիում էկո թաղամաս կստեղծվի. լուսանկարներ

«Դիստրիկտում» ամեն ինչ` ճարտարապետությունը, արվեստն ու կանաչապատումը լինելու են նորացված տեխնոլոգիաների համադրությամբ: Վազգեն Գրիգորյանը վկայում է՝ ստեղծված բիոռեակտորների շնորհիվ ակվարիումներում բազմացված ձկների մնացորդները վերածվելու են նիտրատի, որն էլ բույսերի համար կդառնա բնական պարարտանյութ՝ հողից առավել սնուցում տալով:

Նշենք, որ նախագիծն իրականացնում է «Դիջիթըլ Փոմիգրանեթ» ընկերությունը։

«Դիստրիկտի համար մեր ստարտափը էկոլոգիապես ամենամաքուր մատակարարն է հանդիսանալու՝ էկո թաղամասի համար մատակարարելով և՛ ձուկ, և էկո մթերքներ»,-վստահեցնում է «Դիջիթըլ Փոմիգրանեթ» ընկերության աշխատակից Վազգեն Գրիգորյանը:

Գյումրիում էկո թաղամաս կստեղծվի. լուսանկարներ

«Դիստրիկտ» նախաձեռնությունը նպատակ ունի դեպի Գյումրի բերել երիտասարդ, բարձր որակավորում ունեցող մասնագետների։

Պատրաստված զինվորը փրկված կյանք է. ինչպես գյումրեցի հոգեբանը դարձավ ֆրանսիական լեգեոներ