ՌԱԴԻՈ

Այս իրավիճակը երկար տևել չի կարող` եթե ձգձգվի, կլինի վտանգավոր. Գորիսի փոխհամայնքապետ

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայերի և ադրբեջանցիների միջև սահմանային միջադեպերին առնչվող բանակցություններին և Գորիսում տիրող տրամադրություններին։ 
Sputnik
Այս իրավիճակը երկար տևել չի կարող` եթե ձգձգվի, կլինի վտանգավոր. Գորիսի փոխհամայնքապետ

Իրինա Յոլյանի փոխանցմամբ` բոլորն անհանգիստ ու անհամբեր սպասում են ժամը 15-ին մեկնարկած բանակցությունների արդյունքներին, որոնք դեռ ընթացքի մեջ են և օրվա վերջում նոր կլինի որոշակի հստակեցում։

«Այս իրավիճակը երկար տևել չի կարող` եթե ձգձգվի, կլինի վտանգավոր, հետևաբար պետք է հնարավորինս արագ նախաձեռնել քայլեր։ Հուսանք, որ գոնե այսօր որևէ հանգուցալուծում կլինի։ Կոնկրետ Գորիսում տրամադրություններն այնպիսին են, որ ոչինչ չեն պատրաստվում զիջել, ոչ մի սանտիմետր։ Սա բոլորի խնդիրն է, կարծում եմ, որ ինչպես Սյունիքում են մտածում, այնպես էլ ամբողջ հանրապետությունում են մտածում»,– նշեց Գորիսի փոխհամայնքապետը։

Յոլյանի խոսքով` նախընտրելի ճանապարհը բանակցությունների միջոցով խաղաղ հանգուցալուծման հասնելն է, բայց եթե թշնամին խախտել է մեր պետական սահմանն ու շարունակում է պայմաններ թելադրել, ապա այդ դեպքում պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն։ Ըստ նրա` ադրբեջանցիները հասել են ամենաբարձր տեղանքին, որտեղից երևում է Գորիս քաղաքը, և նրանք դեռ կանգնած են այն դիրքերում, որտեղ առաջացել են։  

Հայաստանի կողմից ՀԱՊԿ–ին դիմելն անհիմն է. Ջեյհուն Բայրամով

Նշենք, որ Սյունիքում սահմանային միջադեպին առնչվող բանակցությունները սկսել են ժամը 15-ից։ Այն կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ 

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Երեկ` մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։