Արյունախեղդ Պաղեստինը. Գազայի հատվածին հասցված հարվածների զոհերը` լուսանկարներում

Sputnik

Հարվածները, որոնք այսօր միմյանց հասցնում են Իսրայելն ու Պաղեստինը, արժենում են ոչ միայն ավերված շենքեր ու ենթակառուցվածքներ, այլև հարյուրավոր կյանքեր՝ երկու կողմից էլ:

Президент Турции Реджеп Тайип Эрдоган выступает на  заседании кабинета министров в Анкаре (10 августа 2020). Турция
Թուրքիան կաջակցի պաղեստինցիներին այնպես, ինչպես Ղարաբաղում սատարեց Բաքվին. Էրդողան

Էսկալացիան սկսվելուց ի վեր Գազայի հատվածին հասցված հարվածների զոհ է դարձել 126 մարդ, այդ թվում՝ 31 երեխա: Այդ երեխաներից շատերն այրվածքներ են ստացել, ոմանք զրկվել են ձեռքերից և ոտքերից։

Գազայի հյուսիսում ջրային կառույցների վնասումն արդեն հանգեցրել է այն բանին, որ 250 հազար մարդ առանց խմելու ջրի է մնացել։

Պատերազմը գեղեցիկ չի լինում։ Պատերազմը մարդասեր չի լինում։ Մեր ֆոտոշարքում ներկայացված յուրաքանչյուր լուսանկարի հետևում տխուր պատմություն է: Բայց պատերազմից այլ կադրեր չեն լինում։..

Պաղեստինը չի ուզում, որ Անկարան պաղեստինյան սրացումը համեմատի Ղարաբաղի իրավիճակի հետ

Հիշեցնենք` Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան։ Գազայի հատվածում էսկալացիայի սկսվելուց ի վեր Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 հրթիռ, որոնցից մոտ 300-ը պայթել են պաղեստինյան անկլավի տարածքում: Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել։

Որո՞նք են իսրայելա-պաղեստինյան առճակատման պատճառները