Արա Այվազյանը զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը շարունակում է Սյունիքի սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ կապ պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՀԱՊԿ–ից համարժեք արձագանք ենք ակնկալում. Արմեն Գրիգորյանը` Տաջիկստանի ԱԽ քարտուղարին

«Ի շարունակություն վերջին օրերին տեղի ունեցած քննարկումների` մայիսի 15-ին Արա Այվազյանը հեռախոսազրույցներ ունեցավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կեսօրին արդեն իսկ պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել` նաև ռազմական աջակցություն խնդրել։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։