«Ադրբեջանցիները հիմա «ամենալավ» տեղում են». ինչ են պատմում Վերիշենի բնակիչները

Վերիշենի բնակիչները նշում են` եթե ադրբեջանցիները չհեռանան Սև լճի տարածքից, ապա իրենք ամբողջ կյանքում «գյուլլի տակ» են ապրելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Սյունիքի մարզի Վերիշենի բնակիչներն այս օրերին իրենց բանուգործով են ապրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրանցից մեկը` Ալբերտ Ադունցը, պատմում է, որ Սև լիճն իրենց գյուղից 22 կիլոմետր է հեռու, սակայն ադրբեջանցիներն այնպիսի դիրքում են, որ ամբողջ գյուղը բացվում է նրանց առջև` «ամենալավ» տեղում են։

«Ադրբեջանցիները հիմա «ամենալավ» տեղում են». ինչ են պատմում Վերիշենի բնակիչները

«Էս օրերին ամեն մեկը մի բան է պատմում, մտածում ենք, թե ավելի լավ է` ոչ մի լուր չլսենք։ Հարցն էն է, որ ադրբեջանցիներն իրենց կանգնած տեղից գյուղը կարող են ամեն ձև նկարել, այսինքն` եթե այստեղ կանգնած մնան, մենք գյուլլի տակ ենք ապրելու` էլ ձև չկա, որ փրկվենք կամ էլ փախչենք»,–ասաց Ադունցը։

Նա հիշեց` ժամանակին այնքան քեֆեր է արել Սև լճի տարածքում։ Ասում է` «ամենաուժեղ» ձուկն այնտեղ էր, շատ իշխան կար։ Հիմա, սակայն, այլևս չկա։

Վերիշենի մեկ այլ բնակիչ էլ` Վլադիկ Ադամյանը, պատմեց, որ Սև լճի տարածքում սեփականաշնորհված տարածք չկա` բոլորը համայնքին են պատկանում։

«Ադրբեջանցիները հիմա «ամենալավ» տեղում են». ինչ են պատմում Վերիշենի բնակիչները

«Այստեղ հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ են զբաղվում։ Ես, օրինակ, անասուն չունեմ, մենակ հող եմ մշակում։ Դե, առաջվա նման չի էլի, որ 7 օր աշխատեինք` 4 օր ճամփորդեինք, հիմա դժվար ժամանակներ են»,–ասում է Ադամյանը։

«Ադրբեջանցին նշեց` եթե ասեն վերադարձեք, ներողություն կխնդրենք, կգնանք». Վարդենիսի ղեկավար

Վերիշենի բնակիչները նշում են, որ լուրեր կային, թե այսօր առավոտյան ժամը 7-ին արդեն պետք է համաձայնության գային, որ ադրբեջանցիները հետ քաշվեին։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։