Ադրբեջանցիները Վերին Շորժայում սպառնացել են հովիվներին. ՄԻՊ-ը նոր մանրամասներ է հայտնում

Վերին Շորժայի տարածքում օրական 2 անգամ ջրից նմուշառում է արվում. այս պահի դրությամբ ջրի բաղադրության խնդիր չի արձանագրվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Վերին Շորժա գյուղում մի քանի հովիվներ մարդու իրավունքների պաշտպան Արման թաթոյանին պատմել են, որ մայիսի 12-ին և 13-ին կենդանիներին արածեցնելու ժամանակ նկատել են ադրբեջանցի զինվորականների։ Վերջիններս զենքի ցուցադրումով սպառնալով պահանջել են անմիջապես լքել արոտավայրերի տարածքները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ–ը` Facebook–ի իր էջում գրառում անելով։

Սյունիքում բանակցություններն սկսվել են. դրանք կոորդինացնում է Ռուստամ Մուրադովը

Նշենք, որ Թաթոյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Վերին Շորժա գյուղ, գյուղին հարակից արոտավայրեր (սարատեղի), որտեղ ադրբեջանական զինվորականներն անօրինական առաջ են եկել դեպի Հայաստանի տարածքից ներս:

Թաթոյանն արձանագրել է, որ մարդիկ այս պահին չեն կարողանում օգտագործել արոտավայրերը` այդ տարածքներում ադրբեջանական զինվորականների անմիջական ներկայության պատճառով: Հնարավոր չէ օգտագործել նաև այն արոտավայրերը, որոնք ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ են:

ՀԱՊԿ–ից համարժեք արձագանք ենք ակնկալում. Արմեն Գրիգորյանը` Տաջիկստանի ԱԽ քարտուղարին

Նրանց մի մասը չի կարողանում օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, վտանգված է ոռոգման նպատակով ջրային պաշարների հասանելիությունը: Փաստահավաք աշխատանքներին ներկա է եղել նաև ՀՀ ջրային կոմիտեի նախագահը, որը վստահեցրել է` օրական 2 անգամ նմուշառում է արվում. այս պահի դրությամբ ջրի բաղադրության խնդիր չի արձանագրվել:

Թաթոյանը հայտնում է` փաստահավաք աշխատանքի արդյունքները կուղարկվեն միջազգային կազմակերպություններին:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։