ՌԴ ՊՆ–ն ասել է` ռուս սակրավորներն Արցախում օրական քանի պայթյունավտանգ օբյեկտ են ոչնչացնում

2020 թվականի նոյեմբերի 23-ից հետո ընդհանուր առմամբ Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 2115 հեկտար տարածք, ավելի քան 656 կմ ճանապարհ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 վմայիսի - Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանումները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված պայթուցիկ նյութերի ոչնչացման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Պայթյունավտանգ իրերի ու զինամթերքի ոչնչացումը Լեռնային Ղարաբաղը խաղաղ կյանքին վերադարձնելու գործընթացի կարևոր մասն է», - նշել է Հումանիտար ականազերծման ստորաբաժանման սպա Իլյա Մանյակինը:

Ամեն օր ռուս զինծառայողները ոչնչացնում են մոտ 120 պայթյունավտանգ առարկա, որոնց թվում են ականներ ու տարբեր տրամաչափի հրետանային արկեր:

Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ

Նախօրեին ռուս սակրավորների կողմից ոչնչացված զինամթերքը հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի ականազերծման ժամանակ։

2020 թվականի նոյեմբերի 23-ից հետո ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել է 2115 հեկտար տարածք, ավելի քան 656 կմ ճանապարհ, սակրավորների կողմից կատարվել է 1832 շենքի ստուգում: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 611 պայթուցիկ առարկա:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են