Հայ գերիների հարցը Եվրախորհրդարանում կրկին կքննարկվի. հայտնի է օրը

Նոյեմբերի 9–ի հայտարարության ընդունումից հետո 73 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք են վերադարձել հայրենիք: Ոչ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում ևս շուրջ 200 հայ գերի կա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի -Sputnik. Հայ գերիների և պատանդների հարցը կրկին կքննարկվի Եվրախորհրդարանի մայիսի 20-ի լիագումար նիստին։ Տեղեկությունը հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

«Freedom House»-ն Ադրբեջանին հորդորել է գերիների մասին տեղեկություններ տրամադրել ՄԻԵԴ-ին

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների» հարցի քննարկումը նախատեսված է մայիսի 20-ի առավոտյան սեկցիայում (լիագումար նստաշրջանի վերջին օրը):

Մարտական գործողությունների դադարեցումից հետո գերիների վերադարձի խնդիրն առավել սուր է և մնում է չլուծված։ Նոյեմբերի 9–ի հայտարարության ընդունումից հետո 73 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք են վերադարձել հայրենիք: Ոչ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում ևս շուրջ 200 հայ գերի կա:

Պետք էր գերեվարել ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիներին և փոխանակել մեր գերիների հետ. Մարուքյան

Նշենք, որ մայիսի 12–ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Եվրոպական խորհրդարանում քննարկվելու և քվեարկվելու է հատուկ բանաձև մեր ռազմագերիների խնդրի մասին։

Հիշեցնենք, որ ապրիլի 20–ին ԵԽԽՎ–ում քննարկվեց հայ գերիների հարցը։ Քննարկումն անցկացվում էր ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի, որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։

Դրանից հետո Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դիմեցին Եվրոպական հանձնաժողովի նախագահին ու Եվրոպական խորհրդի նախագահին՝ հարկադրելու Ադրբեջանին հայ ռազմագերիներին ազատ արձակել: