ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ադրբեջանն անմիջապես հետ կքաշի բոլոր զորքերը Հայաստանի սահմանից ու կհրաժարվի սադրանքներից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջալինա Պորտերը։
«ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին ու չարդարացված անպատասխանատու է համարում «վիճելի շրջաններում» զորքերի ցանկացած տեղաշարժը»,- ասել է Պորտերը հեռախոսային ճեպազրույցի ժամանակ։
Նա շեշտել է, որ սահմանագծման հետ կապված բոլոր խնդիրները պետք է լուծել բացառապես բանակցությունների միջոցով։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։
Հայաստանը կասեցնելու է Ադրբեջանի ռազմական ագրեսիան. ԱԺ–ն հայտարարություն ընդունեց