Ադրբեջանցիների հետ բանակցություններն ընդհատվել են. Փաշինյան

Փաշինյանը հիշեցրել է, որ ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել կեղծված քարտեզներով ու պնդում են, որ դա իրենց տարածքն է։
Sputnik

ԵՐԵՎԱն, 14 մայիսի - Sputnik. ՀՀ ինքնիշխան տարածքից հետ քաշվելու շուրջ ադրբեջանական կողմի հետ բանակցություններին միացել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը` իրենց աշխատանքային քարտեզներով։

ՀԱՊԿ–ով գործարկել ենք մեխանիզմ, որը քաղաքական և ուժային լուծում է նախատեսում. Փաշինյան

Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ արտահերթ նիստում։

«Շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել, որ մեր քարտեզները և ռուսական ռազմաբազայում առկա քարտեզները աներկբա են դարձնում սահմանի և սահմանային գծերի կոորդինատների վերաբերյալ մեր պնդումները»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել կեղծված քարտեզներով ու պնդում են, որ դա իրենց տարածքն է։

«Սա նշանակում է, որ սա ՀԱՊԿ տարածք է, և հայ–ռուսական միացյալ զորախմբի գործունեության տարածք է»,– արձանագրեց Փաշինյանը։

Կան տեղեր, որտեղ Ադրբեջանի ԶՈւ–ն լքել է մեր սահմանը. Փաշինյանը նամակ է հղել Պուտինին

Այս հիմնավորումն, ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի, կարևոր է այն տեսակետից, որ, եթե երեկ ՀԱՊԿ–ին դիմում է ներկայացվել 2-րդ հոդվածով` հիմնավորելու, որ դա ՀՀ տարածքն է, ապա այսօր արդեն այդ փաստն ապացուցված է, ու, Փաշինյանի խոսքով, իրավիճակը կարող է արդեն մեկնաբանվել 4-րդ հոդվածով` որպես ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ ռազմական ագրեսիա։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս պահին բանակցություններ չեն ընթանում, դրանք կշարունակվեն վաղը՝ ժամը 15-ից։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ջեյհուն Բայրամովը հայ–ադրբեջանական սահմանի լարվածությունը քննարկել է Ստեֆանո Սաննինոյի հետ

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Այս պահին սահմաններին տիրող իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նիստ է ընթանում։