ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik.Հայաստանում արտադրված յուղային հավելումներով կաթը,մածունը, թթվասերը, պանրը և կաթնամթերքի այլ տեսակները խանութներում պետք է դրված լինեն բնական կաթի յուղով արտադրված ապրանքներից առանձին։ Բացի այդ, դրանց փաթեթավորման վրա տեսանելի տեղում ու ընթեռնելի պետք է գրված լինի` պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկած այս փոփոխությունն այսօր հավանության է արժանացել կառավարության հերթական նիստում` առանց քննարկվելու ու զեկուցվելու։
Բացի այդ, կառավարությունն առաջարկում է նաև փոփոխություններ ու լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում։
Ըստ այդմ` մակնշման պահանջը խախտող տնտեսվարողներն առաջին անգամ կզգուշացվեն, երկրորդ անգամ` կտուգանվեն 30 000 դրամով։
Օրենսդրական փաթեթն առաջիկայում կներկայացվի ԱԺ։
Հիշեցնենք` կաթնամթերքի արտադրության ու սպառողներին մոլորեցնելու այս խնդրի լուծման մասին ՀՀ վարչապետը խոսել էր դեռ 2021թ–ի հունվարի 23-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում` հանձնարարելով համատասխան քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման նպատակով։
եղծ ապրանքանիշների վերջը եկել է, բայց դա սպառողի վրա թանկ կնստի. ինչ է փոխվելու սահմանին