Վահան Քերոբյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Նախարարի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, թե նա և իր ընտանիքի անդամները որ պատվաստանյութով են պատվաստվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Տեղեկությունը հայտնում է նախարարը` Facebook-ի իր էջում լուսանկարներ ներկայացնելով և գրառում անելով։

«Այսօր ծնողներիս եւ եղբորս հետ պատվաստվեցինք կորոնավիրուսի դեմ։ Կոչ եմ անում բոլորին պատվաստվել և հնարավորինս արագ վերադառնալ առանց դիմակ կյանքին»,–գրել է նախարարը։

Քերոբյանի հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ նա և ընտանիքի անդամները պատվաստվել են «AstraZeneca» պատվաստանյութով։

«Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը հասել է Հայաստան

Հիշեցնենք, որ Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր Հայաստանում կատարվել է 10 727 պատվաստում։ «AstraZenaca»-ով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: «Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան խրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 267–ով և դարձել 220 217: