Մանկապարտեզներում ուսուցման որակը կվերահսկվի, դաստիարակները կվարձատրվեն ըստ գիտելիքների

ԿԳՄՍ նախարարությունը մշակել է Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնք այսօր հաստատվեցին ՀՀ կառավարության նիստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Մանկապարտեզը ոչ թե տեղ է, ուր ծնողները X ժամից Y ժամը թողնում են իրենց երեխաներին, այլ կրթության համակարգի մի մասն է։ Այսօր կառավարության նիստում նման դիտարկում արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` ԿԳՄՍ նախարարության առաջարկած Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը քննարկելու ժամանակ։

Մայիսի 10-ից Երևանի մանկապարտեզներում կվերսկսվի ընդունելությունը

«Երեխան մանկապարտեզում պետք է ստանա կոնկրետ գիտելիքներ, կոնկրետ հմտություններ, և այս չափորոշիչով սահմանվում է, թե ինչպիսին պետք է լինեն դրանք»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև հիշեցրեց, որ կառավարությունը որոշել է չափորոշիչներ սահմանել նաև նախակրթարանների դաստիարակների համար։ Դա իրականացվելու է վերապատրաստումների միջոցով։

Նախատեսվում է, որ համապատասխան մասնագիտական հմտություններ ունեցող դաստիարակների աշխատավարձերը կվերանայվեն` ըստ մասնագիտական որակավորման աստիճանի, իսկ կրթական պրոցեսն ու որակը նախակրթարաններում կլինեն պետական հսկողության ներքո։