Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ. նա գրավեց «Ինտերի» դարպասը

Առաջին խաղակեսի արդյունքներով` «Ինտերը» «Ռոմային» հաղթում է 2-1 հաշվով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի –Sputnik. Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակում Միլանում «Ինտերն» այսօր ընդունել է «Ռոմային»: Խաղի 31-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանն ուզում է խոսել Ժոզե Մոուրինյոյի հետ մինչև որոշում կայացնելը

Հռոմեական թիմի առաջին գոլը Մխիթարյանը խփեց հարձակվող Էդին Ջեկոյի փոխանցումից հետո։

Առաջին խաղակեսի արդյունքներով` «Ինտերը» հաղթում է 2-1 հաշվով։