Հայկական կողմը վերջնաժամկետ է տվել ադրբեջանցիներին. «Հրապարակ»

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Սև լճի տարածքում իրավիճակը նույնն է՝ լիճը գտնվում է թշնամու վերահսկողության տակ և ՀՀ իշխանություններն ընդամենը հույս ունեն, որ կհամոզեն նրանց կամովին հեռանալ մեր տարածքից, հայտնում է «Հրապարակը»։

ՊՆ ռազմական ոստիկանությունը պարզում է Սյունիքի սահմանին տեղի ունեցած դեպքերը

Պարբերականը նշում է, որ առավոտյան արդեն գործին խառնվել են նաև ռուս խաղաղապահները։ Ժամը 12-ից բանակցություններ են սկսվել։ Այդ բանակցություններին մեր կողմից մասնակցում են առաջին եւ չորրորդ բանակային կորպուսների հրամանատարները, իշխանություններից այլ ներկայացուցիչներ չկան։ 

Թերթի տեղեկություններով՝ մեր կողմից բանակցողները վերջնաժամկետ են տվել ադրբեջանցիներին՝ Սև լճի տարածքը լքելու համար, և եթե ժամկետը լրանալուն պես նրանք չնահանջեն՝ պատրաստվում են ուժ կիրառել։

Հիշեցնենք` մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին ավելի քան 3 կմ մտել է Հայաստանի Հանրապետության տարածք։

Դրանից հետո տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիներն առաջ են եկել նաև Վարդենիսի տարածաշրջանի որոշ հատվածներում, մասնավորապես՝ Վերին Շորժայի մոտակայքում։ Լուրը, սակայն հերքվեց Գեղարքունիքի մարզպետի կողմից։

Սյունիքում ադրբեջանական զինվորներին նկատել է հովիվը, որին հետո սպառնացել են. Արման Թաթոյան

Մայիսի 12-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի հարցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել էր, որ «իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային»։