Հայաստանում 2021թ.–ին նախատեսված մարդահամարը չի կայանա. պատճառը կորոնավիրուսն է

ՀՀ պետական բյուջեով մարդահամարի անցկացման համար նախատեսված գումարը կփոխանցվի կառավարության պահուստային ֆոնդ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Հայաստանում 2021թ.–ին նախատեսված մարդահամարը չի կայանա։ Որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում` առանց քննարկման ու զեկուցման։

Կորոնավիրուսը խառնեց պլանները. մարդահամար չի իրականացվի

Վիճակագրական կոմիտեի կողմից մշակված նախագծում նշված է, սակայն, որ պատճառը կորոնավիրուսի համաճարակային իրավիճակն է։ Քանի որ բնակչության հաշվառման տվյալների ուսումնասիրությունից բացի մարդահամարի անցկացումը ենթադրում է նաև բնակչության 25 տոկոսի անմիջական հարցում, դա կարող է հանգեցնել համաճարակային անցանկալի հետևանքների։

Այսպիսով, 2021թ.–ի մարդահամարը հետաձգվում է մինչև 2022թ–ը։ Իսկ բյուջեով դրա համար նախատեսված 936.6 մլն դրամը փոխանցվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: