«Դուք կազմակերպեցիք Հայոց ցեղասպանությունը». Իսրայելի վարչապետի որդին դաս է տվել թուրքերին

Նեթանյահուի որդին շեշտել է` Թուրքիայի ղեկավարը մի բռնապետ է, որը ցանկանում է օկուպացնել արաբական աշխարհը այնպես, ինչպես Օսմանյան կայսրության ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Իսրայելի վարչապետի ավագ որդին` Յաիր Նեթանյահուն, հիշել է թուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանությունը։ Նա այդ մասին գրել է Twitter-ում` դիմելով իրեն հետևող թուրքերին։

«Դուք Անատոլիայից չեք, դուք եկել եք Միջին Ասիայից և տեղի հույն քրիստոնյա բնակչության ցեղասպանություն եք իրականացրել։ Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիս է, և դուք այն ապօրինաբար եք օկուպացրել։ Դուք եք կազմակերպել Հայոց ցեղասպանությունը», - գրել է Նեթանյահուն:

Իսրայելում ապրող հայերի շրջանում տուժածներ ու զոհեր չկան. պատրիարքարանի ներկայացուցիչ

Իսրայելի վարչապետի որդին նշել է նաև, որ հիմա Թուրքիան ապօրինաբար օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը, Հյուսիսային Սիրիան և Քրդստանը: Նրա խոսքով՝ Թուրքիայի ղեկավարը բռնապետ է, որը ցանկանում է կրկին ճնշել արաբական աշխարհը, ինչպես Օսմանյան կայսրության ժամանակ։

​Հիշեցնենք` Յաիր Նեթանյահուն առաջին անգամ չէ, որ խոսում է Հայոց ցեղասպանության մասին։ 2018 թվականին նա Facebook-ի իր էջում գրել էր, որ Հայոց ցեղասպանության պատասխանատուն Թուրքիան է։

Իսրայելը փորձում է Բայդենի վարչակազմի վրա ճնշում գործադրել