Արցախում ռուսական անձնագրեր բաժանելու հարց չի քննարկվում. Բալասանյան

Ըստ ԱԽ–ի քարտուղարի` եթե նման հարց լինի օրակարգում, այդ մասին տեղեկությունը հրապարակային կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Արցախում ռուսական անձնագրեր տրամադրելու հարց չի քննարկվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային ասաց Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Հանդուգն մարտահրավեր միջազգային հանրությանը. Կազիմիրովը վերլուծել է Արցախյան պատերազմները

«Չգիտեմ` ով է այդպիսի լուրեր տարածում։ Ներկա պահին, որպես պաշտոնատար անձ ասեմ, որ նման հարց չի քննարկվում», – ասաց Բալասանյանը։

Եթե Ռուսաստանի քաղաքական ղեկավարության հետ նման հարց քննարկվի, այդ մասին տեղեկությունը հանրամատչելի կլինի։

Նշենք, որ հրադադարի հաստատումից և ռուս խաղաղապահների` Արցախում տեղակայվելուց հետո նման լուրեր ակտիվորեն տարածվում են բնակչության շրջանում։