ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Գիտության ոլորտի աշխատավարձերը մինչև 2025 թ.–ը կհասնեն գրեթե 500 000 դրամի։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը` նշելով, որ այսօր գիտաշխատողների միջին աշխատավարձը 94 400 դրամ է։
«Միջին աշխատավարձը կդառնա 276 000 դրամ։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձն այս տարի կազմում է 141 400 դրամ, 2025թ–ին կդառնա 477 200 դրամ»,– ասաց Դումանյանը։
2025թ–ին նախատեսված ավելացումները նախատեսվում է իրականացնել աստիճանաբար։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ 2022թ–ին նախատեսվում է գիտության ֆինանսավորումն ավելացնել 3,6 մլրդ դրամով, 2023թ–ին` 2,2 մլրդ դրամով, 2024–ին` 2,4 և 2025–ին` 2 մլրդ դրամով։
Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Ի դեպ, այս ոլորտի ֆինանսավորումը վերջին 11 տարիներին` 2010թ–ից ի վեր, անփոփոխ է մնացել։
Հայաստանը տիեզերագնացներ չի ունեցել, բայց փոխարենն ունեցել է «տիեզերանվաճ» գիտնականներ