Երևանում գործադուլ հայտարարած վարորդները շուտով երթուղի դուրս կգան. քաղաքապետարան

«Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Քաղաքապետարանը հայցում է երևանցիների ներողամտությունը առաջացած անհարմարության համար:

Կոմիտասի պողոտայում երթուղային «Գազել» է այրվել

Հիշեցնենք` Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների ու երթուղայինների վարորդները վաղ առավոտից բողոքի ակցիա էին անում։ Երթուղի դուրս չէին եկել թիվ 35, 20, 5, 45, 38, 33, 26, 4 և մի շարք այլ երթուղիներ սպասարկող ավտոբուսներն ու երթուղայինները։ Վարորդները դժգոհում էին, որ արդեն տևական ժամանակ իրենց վառելիք չի տրամադրվում, որ դուրս գան աշխատանքի:

Վարորդական իրավունքի քննության բարդացումն իրականում զրո էֆեկտ ունի. Տիգրան Քեյան