ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Այնուհետև Հիշատակի ծառուղում ջրեց 2014 թվականին իր տնկված եղևնին, չմոռացավ նաև Վրաստանի կաթողիկոս Իլյա 2–րդի տնկած ծառի մասին։
Հիշեցնենք` Ղարիբաշվիլին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր։
Նա արդեն հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպում է նախատեսված նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կտրվի պաշտոնական ընթրիք:
Ղարիբաշվիլին նախկինում Հայաստան է այցելել ինչպես Վրաստանի վարչապետի կարգավիճակով` 2014-ին և 2019-ին, այնպես էլ 2020–ին` որպես պաշտպանության նախարար: