Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել. ինչ հարց է քննարկվել

ՌԴ պաշտպանության նախարարւոթյան մամուլի ծառայությունը մանրամասներ է հայտնել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների զրույցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն այսօր քննարկել են ռուս խաղաղապահների տեղակայման վայրում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են հայ-ռուսական զորախմբի համատեղ գործողությունները

«Մայիսի 12-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրերում տիրող իրավիճակը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ խոսել էր նաև ապրիլի 24-ին։

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԶՈւ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել էին Արցախում տեղակայված ռուսական զորախմբի խաղաղապահ առաքելության ընթացքը, ՀՀ զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, ինչպես նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի համատեղ գործողություններն ու առաջիկա ծրագրերը։

Վաղարշակ Հարությունյանը ՌԴ ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է Սյունիքի անվտանգության հարցը