«Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը հասել է Հայաստան

Ռուսական պատվաստանյութի առաջին դեղաչափն արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. 14 հազար երկրորդ դեղաչափ «Սպուտնիկ V» պատվաստանյութն այս գիշեր հասավ Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Նույն պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափն արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին, ու ռիսկի խմբերի քաղաքացիները ստանում են իրենց պատվաստումները»,– նշված է հաղորդագրության մեջ։

«Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը հասել է Հայաստան

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստումների գործընթացը, ինչպես նաև պատվաստանյութերի նոր խմբաքանակների ներկրումը։

Հիշեցնենք` ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակը Հայաստան էր բերվել ապրիլի 8-ին։