ՌԱԴԻՈ

Պատերազմի ավարտից հետո Վրաստանը տարածաշրջանային զարգացումներում շահագրգիռ կողմ է դարձել

Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվլիի հայաստանյան այցին։ 
Sputnik
Պատերազմի ավարտից հետո Վրաստանը տարածաշրջանային զարգացումներում շահագրգիռ կողմ է դարձել

Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ` համավարակային իրավիճակից ու արցախյան 44-օրյա պատերազմից հետո Վրաստանի վարչապետի այցը հնարավորություն է տալիս խոսելու կուտակված հարցերի, խնդիրների մասին։ Քանի որ անցյալ տարին հասկանալի և օբյեկտիվ պատճառներով ակտիվ չէր հանդիպումների առումով և բացասաբար է ազդել առևտրաշրջանառության վրա, ուստի կա կարիք նաև այս ուղղությամբ աշխատելու։

«Վարչապետ ընտրվելուց հետո Ղարիբաշվիլին առաջին անգամ է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ և բացի դրանից շատ կարևոր է, որ հունվարի 11-ից հետո տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումների համատեքստում հատկապես ենթակառուցվածքների մասով Վրաստանը համարվում է շահագրգիռ կողմերից մեկը։ Վրաստանի համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գործընթացներ են ընթանում և ինչ արդյունքներ կարող են տալ Բաքու և Երևան կատարած այցերը»,– նշեց վրացագետը։

Մելիքյանի կարծիքով` Հայաստանն իր հերթին նույնպես խոսում է այն հարցերի մասին, որոնք ընկալելի և ընդունելի են երկու կողմերի համար, կարող են լինել փոխշահավետ։ Դրանից հետո քանի որ վերջին շրջանում դրա մասին շատ է խոսվում և արդեն կա տարածաշրջանային երկրների նախնական համաձայնությունը, ուստի հարցը պետք է դիտարկվի Պարսից ծով–Սև ծով միջանցքի նախագծի շրջանակներում։

Առևտրային և տնտեսական կապեր․ ի՞նչ են պայմանավորվել Հայաստանի և Վրաստանի վարչապետները

Ըստ նրա` Հայաստանն ու Վրաստանը համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անմիջական ներդրում ունենան այդ մեծ նախագծում, որի իրականացման դեպքում մեր երկու երկրները կդառնան տարանցիկ պետություններ։

Հիշեցնենք` Ղարիբաշվիլին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր։ Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են նոր լիցք հաղորդել առևտրային և տնտեսական կապերի զարգացմանը։

Նշենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին նախկինում Հայաստան է այցելել ինչպես Վրաստանի վարչապետի կարգավիճակով` 2014-ին և 2019-ին, այնպես էլ 2020–ին` որպես պաշտպանության նախարար:

Հայաստանի կայունությունը և զարգացումը մեծ նշանակություն ունի Վրաստանի համար. Ղարիբաշվիլի