Օնիկ Գասպարյանի գործով դատավորի անվտանգության ապահովման համար միջոցներ են ձեռնարկվել

Դատավոր Մհեր Պետրոսյանի հարցով ԲԴԽ–ի դիմումը ստուգելուց հետո քրեական գործ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ են ձեռնարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազության լրատվության ծառայությունից։

Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը

Մհեր Պետրոսյանը վարույթ էր ընդունել Օնիկ Գասպարյանի հայցադիմումը։ Դրանից հետո նա դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ` տեղեկացնելով, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ ԲԴԽ-ն դատավորի դիմումն ուղարկել էր դատախազություն:

«Մհեր Պետրոսյանի առնչությամբ դատախազությունը ոստիկանության քրեական ոստիկանությանը հանձնարարել էր կատարել համապատասխան ստուգողական գործողություններ: Դրանց արդյունքում քրեադատավարական ընթացակարգ ապահովելու բավարար հիմքեր չեն հայտնաբերվել։ Սակայն, նկատի ունենալով դատավորի մտահոգությունները, միջոցներ են ձեռնարկվել օրենքով սահմանված կարգով նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,–ասացին դատախազությունից։

Ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ ղեկավարությանը. Օնիկ Գասպարյանը սթափության կոչ է անում

Հիշեցնենք, որ ԱԱԾ աշխատակիցները մարտի 17-ին այցելել էին դատավոր Մհեր Պետրոսյանին, փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։

Դատավորը մերժել էր նրանց ընդունել ու այցի մասին անմիջապես տեղյակ էր պահել ԲԴԽ-ին։

Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում