Լիտվան ուզում է ՀՀ–ին փոխանցել «հաջողության պատմությունը». վարչապետն ընդունել է Միրզոյանին

Լիտվայի իշխանությունը պատրաստ է աջակցել Հայաստանին ժողովրդավարացման և բարեփոխումների հարցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Լիտվան ցանկանում է Հայաստանին փոխանցել իր «հաջողության պատմությունը»։ Այդ մասին հայտարարել Է երկրի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեն՝ Վիլնյուսում ընդունելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Լիտվան։

Լիտվայի կառավարության ղեկավարը կարծում է, որ որքան «ավելի շատ Եվրոպա» լինի Հայաստանում, այնքան ավելի հարուստ ու անվտանգ կլինի երկիրը։ Այդ պատճառով էլ Վիլնյուսը պատրաստ է Երևանին փոխանցել ժողովրդավարական բարեփոխումների փորձն ու հաջողության պատմությունը։

Շիմոնիտեն նաև նշել է, որ Լիտվան կցանկանար Հայաստանի հետ զարգացնել համատեղ զբոսաշրջությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը պաշտոնական այցով է գտնվում Լիտվայում: