Կազանի դպրոցում 12 երեխա է հրազենային վնասվածք ստացել. ոմանց Մոսկվա են տեղափոխում

Սարսափելի դեպքից հետո, որի հետևանքով դպրոցականներ են մահացել, 20 երեխա է ստացիոնար բուժում ստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով 12 երեխա է հրազենային վնասվածքներ ստացել։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` տեղեկությունը լրագրողներին է հայտնել Թաթարստանի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Միխայիլ Պոսպելովը։

«Երեխաներն ունեն հրազենային, բեկորային, ինչպես նաև ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներ... Մի մասը մի քանի վնասվածք ունի։ Հրազենային վնասվածքներ ստացածների թիվը ստացվում է 12», - ասել է նա։

Հիվանդանոցում ընդհանուր առմամբ 20 երեխա կա. տուժածներից 18–ն ընդունվել են դեպքից անմիջապես հետո, ևս չորսը երեկոյան դիմել են թեթև աստիճանի վնասվածքներով, երկուսը հետազոտություն են անցել և բուժումը կշարունակեն տանը։

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել է, որ վիրավոր երեխաներից 5–ին տեղափոխում են Մոսկվա։

Կազանի դպրոցում 12 երեխա է հրազենային վնասվածք ստացել. ոմանց Մոսկվա են տեղափոխում

Կազանի թիվ 175 վարժարանում երեկ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է յոթ երեխա և երկու ուսուցիչ, ևս 23 մարդ վիրավորվել է: Սպանդը կազմակերպել է 19-ամյա մի երիտասարդ, որը նույն դպրոցի սան է եղել։ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձանց սպանության հոդվածով, առավելագույն պատժամիջոցը ցմահ ազատազրկումն է: ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն լրագրողներին հայտնել է, որ կասկածյալ Իլնազ Գալյավիևը դպրոցի մուտքի մոտ ինքնաշեն սարք է պայթեցրել և հրազեն կիրառել:

Նա ուժեղ հարվածում էր դռանը. ի՞նչ է հայտնի Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության մասին