Ինչ իրավիճակ է Իսրայելում և Գազայում ավիահարվածներից հետո. լուսանկարներ

Sputnik

Մայիսի 10-ին իրավիճակն Իսրայելի ու Գազայի պաղեստինյան հատվածի սահմանին կտրուկ սրվել է։ Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, «Երկաթե գմբեթ» իսրայելական ՀՀՊ համակարգը որսացել է դրանցից 200-ը: Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, դրա հետևանքով, վերջին տվյալներով, երկու օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ 10 երեխա։ Եվս 203 մարդ վիրավորվել է: Հրթիռակոծության հետևանքով զոհվել է 5 իսրայելցի, ավելի քան 200-ը վիրավորվել է։

«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ չեզոքացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կարևոր դեմքերին։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժման «Ալ Քասամ» բրիգադի մարտական թևը հարյուրավոր հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ: Շարժման ներկայացուցիչներն ընդգծել էին, որ գնդակոծությունների ակտիվացումը կապված է Պաղեստինի բնակելի շենքերին ուղղված հարվածների հետ:

Իսրայելի Լոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով տուժածների և զոհերի թվում հայեր չկան: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Տիրան Հակոբյանը։

1 / 11
Իսրայելական ավիահարվածի ժամանակ Գազայի հատվածում պայթյուն է որոտացել
2 / 11
Պաղեստինցի տղան իսրայելական ավիահարվածների հետևանքով ավերված շենքի մոտ
3 / 11
Իսրայելցի հրշեջներն աշխատում են Գազայի հատվածից արձակված հրթիռի հետևանքները վերացնելու համար
4 / 11
Իսարյելի հարավում հրթիռակոծությունից տուժած շենք
5 / 11
Հրշեջները մարում են հրթիռակոծությունից այրվող բնակելի Գազա քաղաքում
6 / 11
Իսրայելի հարավում զինվորները աշխատում են Գազայի հատվածից արձակված հրթիռով վնասված շենքի մոտ
7 / 11
Անօդաչու սարքի օգնությամբ արված լուսանկարում երևում են իսրայելական օդային հարվածների հետևանքով ավերված շենքերը
8 / 11
Գազա. ավիահարվածների հետևանքները
9 / 11
Գազայի հատվածը` հրթիռակոծության ժամանակ
10 / 11
Պաղեստինցիները տունը վնասվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով։
11 / 11
Գազայի հատվածից հրթիռակոծության հետևանքով այրվող նավթային ռեզերվուարը