«Հնարավոր չէ». Սիսիանի ԲԿ–ի տնօրենը` ադրբեջանցիների կողմից ջրի թունավորման լուրերի մասին

Սիսիանի ԲԿ–ի տնօրենը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է համայնքում գրանցված զանգվածային թունավորման դեպքին և դրա շուրջ պտտվող լուրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրենը կարծում է` կեղծ են լուրերը, ըստ որոնց` Սիսիանում 296 անձանց թունավորման պատճառն ադրբեջանցիների կողմից ջրի թունավորումն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԲԿ–ի տնօրեն Անի Գրիգորյանը։

Տավուշի մարզում թունավորումից մահացած 11-ամյա աղջկա դեպքով քրգործ է հարուցվել

Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք (դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ): Լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանցիները թունավորել են մեր աղբյուրներից մեկը։

«Հնարավոր չէ, ադրբեջանցիները չեն կարող թունավորել մեր աղբյուրները, քանի որ մեր ջրի ակունքները Շաքիում են գտնվում (Շաքին հեռու է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներից-խմբ)։ Կարծում եմ՝ կեղծ տեղեկատվություն է դա։ Բացի այդ, գուցե սովորական էնտերովիրուսներ լինեն, որոնք երեխաների մոտ լինում են այս սեզոնին»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով`երեկ օրվա ընթացքում Սիսիանում աշխատել են և՛ մարզի առողջապահության վարչության, և՛ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները Երևանից ու Գորիսից։ Մասնագետները ինչպես ջրի, այնպես էլ թունավորում ստացածների կղանքի փորձանմուշներն ուղարկել են փորձաքննության. պատասխանը հայտնի կլինի վաղը` օրվա վերջին։

Գրիգորյանը նշեց` մինչև չլինեն փորձաքննության արդյունքները, որևէ մեկը չի կարող պնդել, որ թունավորումը ջրից է եղել։

Երևանում կորոնավիրուսով վարակված 77-ամյա պացիենտը նետվել է պատուհանից

Սիսիանի ԲԿ–ի տնօրենը տեղեկացրեց նաև, որ վերջին ժամանակներում թունավորման նման զանգվածային դեպք չէր գրանցվել իրենց մոտ։

Անդրադառնալով լուրերին, թե նաև զինծառայողներ են թունավորվել` Գրիգորյանը հերքեց դրանք.«Որևէ զինծառայող մեզ չի դիմել նման գանգատով։ Ավելին, քիչ առաջ զրուցել եմ հոսպիտալի տնօրենի հետ, և նրանց մոտ էլ նման գանգատներով որևէ զինծառայող չի դիմել»։

ԲԿ–ի տնօրենի խոսքով` թունավորվածները հիմնականում շատ թեթև են տանում հիվանդությունը, ծանր դեպքեր չեն ունեցել` միայն մի քանիսն են միջին ծանրության եղել։ Գրիգորյանը վստահեցնում է` այս պահին աստիճանաբար մարում է գնում։

Երևանի հիվանդանոցներից մեկում 30-ամյա ծննդկան է մահացել. երեխան ծնվել է

Հիվանդանոցում 5 երեխա է բուժում ստանում, որոնց վիճակը միջին ծանրության է, սակայն էական դրական դինամիկա կա նրանց մոտ։ Մեծահասակների շրջանում էլ նոր դեպքեր չեն արձանագրվել։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր նաև, որ թունավորվածների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C: