ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պատվիրակությունը մայիսի 12-ին Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանում սեպտեմբեր ամսին կայանալիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության նախապատրաստման բանակցությունների երկրորդ փուլին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են զորավարժության մտահղացման հիմքերը, ստորաբաժանումների համակողմանի ապահովման և տեղափոխման, ինչպես նաև այլ կազմակերպչական հարցեր:
Հիշեցնենք՝ Հայաստանի Զինված ուժերը այս տարվա ընթացքում Ռուսաստանի տարածքում կմասնակցեն երկու զորավարժության։
Ապրիլի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել էին նաև երկկողմ ռազմական համագործակցությանը, ՌԴ տարածքում կայանալիք համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Առաջինը Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի «Զապադ» համատեղ ռազմավարական զորավարժությունն է։ Երկրորդը՝ «Մարտական եղբայրություն- 2021» համատեղ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում անցկացվելիք ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրությունը»։