Հայաստանի հետ սահմանին երիտասարդ ադրբեջանցի է պայթել ականի վրա

Պաշտոնական Բաքվի տվյալներով ՝ վերջին պատերազմի ավարտից հետո ականի վրա պայթել է ավելի քան 20 մարդ, ևս 85-ը վիրավորվել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Գետաբեկի շրջանում 26-ամյա ադրբեջանցի Քյամրան Նամազովը պայթել է ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

«Նա սունկ հավաքելիս պայթել է ականի վրա։ Պայթյունից հետո հոսպիտալացվել է ։ Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության», —նշված է հաղորդագրության մեջ։

Արցախում խաղաղապահներին տեղափոխող ավտոմեքենան պայթել է ականի վրա

Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտնել էր, որ Ադրբեջանի գրաված տարածքներում ականի վրա պայթել է ավելի քան 20 մարդ, ևս 85-ը վիրավորվել են:

«Ականապատ տարածքների քարտեզները տալու մեջ չէ խնդիրը». Քոչարյանը` գերիների վերադարձի մասին