Գերիների հարցով հաջորդ շաբաթ Եվրոպական խորհրդարանում հատուկ բանաձև կքննարկվի. Աշոտյան

Արմեն Աշոտյանը նշում է, որ կանխատեսվում է հերթական դիվանագիտական ճնշումը գործադրել Ադրբեջանի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. Հաջորդ շաբաթվա ընթացքում Եվրոպական խորհրդարանում քննարկվելու և քվեարկվելու է հատուկ բանաձև մեր ռազմագերիների խնդրի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով ու մանրամասնելով, որ լուրը հայտնում են ԵՄ իր գործընկերները։

«Freedom House»-ն Ադրբեջանին հորդորել է գերիների մասին տեղեկություններ տրամադրել ՄԻԵԴ-ին

«Թեպետ կոնկրետ տեքստը դեռ հայտնի չէ, բայց կանխատեսվում է հերթական դիվանագիտական ճնշումը գործադրել եռակողմ հայտարարությունը չկատարող և հումանիտար իրավունքը այլանդակ կերպով խախտող Ալիևի ռեժիմի նկատմամբ»,–գրում է Աշոտյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 20–ին ԵԽԽՎ–ում քննարկվեց հայ գերիների հարցը։ Քննարկումն անցկացվում էր ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի, որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։

Դրանից հետո Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դիմեցին Եվրոպական հանձնաժողովի նախագահին ու Եվրոպական խորհրդի նախագահին՝ հարկադրելու Ադրբեջանին հայ ռազմագերիներին ազատ արձակել:

«Ականապատ տարածքների քարտեզները տալու մեջ չէ խնդիրը». Քոչարյանը` գերիների վերադարձի մասին