Արցախում պայթյուններ կհնչեն. ԱԻՊԾ–ն հորդորում է խուճապի չմատնվել

Չպայթած ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ են նախատեսված 4 քաղաքի, ինչպես նաև Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակա տարածքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, մայիսի 12 - Sputnik. Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) հայտնում է, որ այսօր ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացվելու Մարտակերտի շրջանի «Պուշկեն յալ» կոչվող տեղամասում: Պայթյունի ձայները կլսվեն նաև Մարտակերտ քաղաքում:

Ստեփանակերտում 10 000 տեղահանված կա. քաղաքապետը հայտնել է` տարեվերջին քանիսը տուն կստանան

Պայթեցման աշխատանքներ են նախատեսված նաև Մարտակերտ, Մարտունի, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակա տարածքներում։ Այդ տարածքներում պայթեցման աշխատանքներ կիրականացնեն «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը։

Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ

ԱԻՊԾ–ն հորդորում է պայթյունների ձայներ լսելիս խուճապի չմատնվել:

Ինչքան ժամանակ և որքան գումար է հարկավոր արցախցիների բնակարանային խնդիրը լուծելու համար