Ղարիբաղշվիլին հանդիպումներ կունենա Փաշինյանի ու Այվազյանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պատվին պաշտոնական ընթրիք կտրվի Նիկոլ Փաշինյանի անունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայաստանյան այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Վրաստանում Արցախից հետո գիտակցեցին ՀՀ–ի կարևորությունը. ինչու Սարգսյանն այցելեց Թբիլիսի

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի վարչապետը մայիսի 12-ին պաշտոնական այցով Հայաստան է գալու։

Ըստ կառավարության հաղորդագրության` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կտրվի պաշտոնական ընթրիք:

Ղարիբաշվիլին նախկինում Հայաստան է այցելել ինչպես Վրաստանի վարչապետի կարգավիճակով` 2014-ին և 2019-ին, այնպես էլ 2020–ին` որպես պաշտպանության նախարար: