Շղթայական ավտովթար Վանաձորում. վարորդներից մեկը կին է

Վթարի հետևանքով տուժածներ կան։ Նրանց տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ի՞նչ վիճակում են Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ վթարից տուժածները

«Ժամը 11:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի  45 հասցեի դիմաց բախվել են Վանաձորի բնակիչներ, 25-ամյա Կարեն Գալստյանի վարած Opel Astra մակնիշի, 34-ամյա Անժելա Գրիգորյանի վարած Hyundai Sonata մակնիշի և 42-ամյա Դավիթ Ավետիքյանի վարած Audi մակնիշի  ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով Կ. Գալստյանի ուղևոր` Վանաձորի բնակիչ, 67-ամյա Գյուլիզար Մուրադյանը և Դ. Ավետիքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Վանաձորի բժշկական կենտրոն:

Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան