Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո Պուտինը հրատապ հանձնարարություն է տվել

Պուտինը ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանի դպրոցում տեղի ունեցած արտակարգ պատահարի կապակցությամբ հանձնարարել է շտապ խստացնել քաղաքացիական զենքի շրջանառության կանոնները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ի՞նչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ երեխաներ են սպանվել. շենքի ներսում արված կադրեր

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ խոսքը վերաբերում է զենքի այն տեսակներին, որոնք կարող են օգտագործել քաղաքացիները:

Պուտինը ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին:

Ռուսաստանի ղեկավարը հանձնարարել է անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով տուժած երեխաներին, բժիշկներն ու հոգեբանները ԱԻՆ–ի ինքնաթիռով Կազան են մեկնել: Առողջապահության և լուսավորության նախարարներ Միխայիլ Մուրաշկոն ու Սերգեյ Կրավցովը կմեկնեն Կազան:

Հիշեցնենք` այսօր առավոտյան մի դեռահաս կրակ է բացել Կազանի N175 դպրոցում։ Ճշտված տվյալներով՝ հրաձգության հետևանքով 7 երեխա է մահացել, վիրավորվել է 16 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են, որ երկու մեծահասակ է մահացել` ուսուցիչ և անվտանգության աշխատակից։

Պարզվել է` ով է Նոր Նորքում եղբայրներից մեկին սպանած, մյուսին վիրավորած տղամարդը