ԿՄԽԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին օգնում է կապ հաստատել ընտանիքի անդամների հետ

Հայկական կողմի տարբեր տվյալներով` Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնում նրանց կապ հաստատել իրենց ընտանիքների հետ: Այս մասին ասված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Ես վստահ եմ՝ գերիների վերադարձի հարցն առաջիկայում կլուծվի»․ Սերգեյ Լավրով

«Մենք շարունակում ենք այցելել Ղարաբաղյան հակամարտության արդյունքում անազատության մեջ գտնվողներին, որոնց անազատությունը պաշտոնապես հաստատվել է։ Մենք օգնում ենք, որ նրանք կապ պահպանեն իրենց ընտանիքների հետ։ Սա արվում է Կարմիր խաչի ուղերձների, բանավոր հաղորդագրությունների, իսկ վերջերս նաև հեռախոսազանգերի և նախապես ձայնագրված տեսանյութերի միջոցով»,- նշված է ԿԽՄԿ-ի հաղորդագրության մեջ:

Հայկական կողմի տարբեր տվյալներով` Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 73 գերի։

Գերիների փոխանակման, ականազերծման խնդիրները պետք է լուծվեն առանց նախապայմանների. Լավրով