Կազանի դպրոցում սպանդ կազմակերպած երիտասարդի հարցաքննությունից հատվածներ են հրապարակվել

Կասկածյալը հայտարարել է, որ ինքն իրեն աստված է զգացել, ասել է, որ ծնողներ չունի և ատում է բոլորին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Կազանի Ֆայզի փողոցի թիվ 175 դպրոցի վրա հարձակված 19-ամյա Իլնազ Գալյավիևը հարցաքննության ժամանակ առաջին ցուցմունքն է տվել կրթական հաստատությունում տեղի ունեցած միջադեպից հետո: Ձերբակալվածի ասածները հրապարակել է Baza–ն։

Գալյավիևն ասել է, որ երկու ամիս առաջ իրեն աստված է զգացել։

«Իսկ ամռանը իմ մեջ սկսեց արթնանալ հրեշը։ Ես սկսեցի ատել բոլորին։ Ես միշտ էլ ատում էի բոլորին, սկսեցի է՛լ ավելի ատել», — ասել է նա։

Ձերբակալվածը նաև հայտարարել է, որ իր զգացողությունների մասին պատմել է մորը, հետո քննիչների հետ զրույցում ասել է, որ ծնողներ չունի:

ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

«Ես առաջին անգամ այդ մասին ասացի մորս։ Ես մայր չունեմ։ «Դուք»–ով եմ նրան դիմում։ Նա իմ մայրը չէ։ Ես ծնողներս չունեմ։ Ես ատում եմ ձեզ` բոլորիդ։ Ես մայր չունեմ, ես հրաժարվել եմ բոլորից։ Ինձ ծնած կինը մայր չէ։ Ո՛չ մայր կա, ո՛չ հայր, ես երբեք նրանց այդպես չեմ անվանել», — եզրափակել է Գալյավիևը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Կազանի թիվ 175 դպրոցում կրակոցներ են հնչել, երեխաներ են մահացել, տասնյակ վիրավորներ կան։ Թաթարստանի իշխանությունների տվյալներով` մահացածներից յոթը երեխաներ են, մեկը` ուսուցչուհի, 21 վիրավոր կա: Իսկ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով` հրաձգության հետևանքով 7 երեխա է մահացել, 16 վիրավոր կա։ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը հայտարարել է, որ հրաձգությունը կազմակերպել է 19-ամյա մի երիտասարդ, որի անունով զենք կա գրանցված: ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու և ավելի անձանց սպանություն):

Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո Պուտինը հրատապ հանձնարարություն է տվել

Մայիսի 12-ը Թաթարստանում սգո օր է հայտարարվել ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել զոհված երեխաների ծնողներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին: