«Կաֆկայի երազը» հայկական անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիի միջազգային փառատոնում

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմին մաղթում է հաջողություն և նորանոր հաղթանակներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik. «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիիում 2021 թվականի մայիսի 20-ից 23-ը անցկացվելիք «Animatricks International Animation Festival» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` հավելելով, որ ֆիլմը ստացել է կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը։

Տեղեկացվում է, որ ֆիլմն արտադրվել է «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից։

«Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմի հեղինակը և ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, գլխավոր պրոդյուսերը` Արմինե Հարությունյան։

Ֆիլմի համար երաժշտություն է գրել Անդրանիկ Բերբերյանը, իսկ նկարիչ` Գագիկ Բաբայանն է։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմին մաղթում է հաջողություն և նորանոր հաղթանակներ: