ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Կազանի դպրոցում հնչած կրակոցների հետևանքով դպրոցականներ են մահացել, տասնյակ տուժածներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,– նշել է ԱԳՆ–ն:

Ի՞նչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ երեխաներ են սպանվել. շենքի ներսում արված կադրեր

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Կազանի թիվ 175 դպրոցում կրակոցներ են հնչել, երեխաներ են մահացել, տասնյակ վիրավորներ կան։ Թաթարստանի իշխանությունների տվյալներով` մահացածներից յոթը երեխաներ են, մեկը` ուսուցչուհի, 21 վիրավոր կա: Իսկ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով` հրաձգության հետևանքով 7 երեխա է մահացել, 16 վիրավոր կա։ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը հայտարարել է, որ հրաձգությունը կազմակերպել է 19-ամյա մի երիտասարդ, որի անունով զենք կա գրանցված: ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու և ավելի անձանց սպանություն):

Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո Պուտինը հրատապ հանձնարարություն է տվել