Հայաստանի բանկերը պետք է հավելյալ հարկ վճարեն հակաճգնաժամային վարկերի համար. տնտեսագետ

Պետությունը բանկերին սուբսիդավորել է բիզնեսի և ֆերմերների վարկերի տոկոսավճարները։ Բանկերը ստացել են երաշխավորված հասույթ, ուստի տրամաբանական է, որ դրանից վճարեն ավելի բարձր հարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik.Հայաստանի բանկերի պետք է հավելյալ հարկ վճարեն COVID-ի հակաճգնաժամային վարկերից։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք հայտնեց «Լոգիկա» հետազոտական կենտրոնի նախագահ, ԵՊՀ և ՌՀՀ դոցենտ Արա Քառյանը։

Մենաշնորհներ չկան, բայց կան գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ. տնտեսագետ

Հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում պետությունը տրամադրել է տնտեսությանը շուրջ 240 միլիարդ դրամ, որից մոտ 80–ը բաժին է հասել բանկերին`որպես վարկերի տոկոսների սուբսիդավորում։

«Աջակցության շահառու են դառնում նաև բանկերը։ Պետությունը նրանց փոխհատուցում է վարկառուի տոկոսավճարները, և արդյունքում բանկերը ստանում են երաշխավորված տոկոսային եկամուտ։ Եթե այդպես է, ապա թող պետությունը նաև ավելի բարձր հարկ գանձի այդ հասույթից ձևավորված շահույթից», - նշեց Քառյանը։

Նրա խոսքով` սա կարելի է համարել սոցիալական հարկ, քանի որ այն կօգնի միջոցների ավելի արդար վերաբաշխմանը։ Տնտեսագետն ընդգծեց` այսօր` տնտեսական լարված պայմաններում, սա էլ ավելի կարևոր է։

Հարկային եկամուտները ռեկորդ են սահմանել. Փաշինյանը բացեց խորամանկության գաղտնիքը

Նշենք` 2020–ին պետությունը տրամադրել է գյուղատնտեսական վարկերի տոկոսների սուբսիդավորում (այսինքն` ֆերմերների և ագրոբիզնեսի փոխարեն վճարում է վարկի տոկոսները)։ Անհատ գյուղատնտեսների փոքր վարկերի համար այս ծրագիրը կշարունակվի մինչև 2021-ի ավարտը։ Իսկ ագրոբիզնեսի և այլ ոլորտների ձեռնարկությունների համար անցյալ տարի նախատեսվել էին աջակցության մի քանի տեսակներ` սուբսիդավորումից բացի, նաև գրավի համաֆինանսավորում և արժութային տատանումների ռիսկի ֆինանսավորում։

Ինչով է պայմանավորված սննադամթերքի գնաճը. պարզաբանում է տնտեսագետը