«Գողական ճշտից» անդին. Հայաստանի դատապարտյալները մասնակցում են միջազգային առցանց մրցաշարի

Նման մրցաշարերն առաջին անգամ չեն անցկացվում, ու դրանց նպատակն է բանտարկյալներին իրենց այլ մարդ զգալու հնարավորություն տալ, նրանց մեջ նորմալ կյանքով ապրելու ցանկություն սերմանել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, մայիսի 11-Sputnik, Արամ Գարեգինյան. Ճակատամարտը պետք է միայն խաղատախտակի վրա լինի. այս խոսքերը կարող են դառնալ ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող բանտարկյալների միջազգային առցանց մրցաշարի կարգախոսը:

«Գողական ճշտից» անդին. Հայաստանի դատապարտյալները մասնակցում են միջազգային առցանց մրցաշարի

Երկու տարի առաջ շախմատի մրցաշարն անցկացվել է Արմավիրի բանտում։ Նույն՝ 2019-ին շախմատիստ բանտարկյալներից կազմվեց հավաքական, որը միջազգային մրցաշարում (կրկին առցանց) 4-րդ տեղը զբաղեցրեց։ Այս անգամ Հայաստանի հավաքականը կխաղա 2018 թվականի մրցաշարի հաղթողներ Իսպանիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի թիմերի հետ:

«Գողական ճշտից» անդին. Հայաստանի դատապարտյալները մասնակցում են միջազգային առցանց մրցաշարի

Խաղի կազմակերպման մեջ ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական շախմատային մրցաշարերում՝ հինգ խաղացող, չորս խաղատախտակ։ Մարզիչը որոշում է՝ ում որ խաղատախտակի առաջ նստեցնի։ Շախմատիստների հետ աշխատում է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, նա սովորեցրել է խաղի ընդհանուր ռազմավարությունն ու ցույց է տվել դեբյուտային նախապատրաստության հիմունքները։ Յուրաքանչյուր հանդիպում տևում է 10 րոպե։

«Գողական ճշտից» անդին. Հայաստանի դատապարտյալները մասնակցում են միջազգային առցանց մրցաշարի

Այս հոդվածը գրելու պահին հայ շախմատիստները ոչ-ոքի ավարտեցին իսպանացիների հետ հանդիպումը (2:2):

Հաճախ կրկնվող «կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը» արտահայտությունն այստեղ շատ տեղին է։ Որքան ավելի քիչ «գողական» զբաղմունք լինի, այնքան ավելի շատ բանտարկյալն իրեն ոչ թե «գող», այլ մարդ կզգա։ Համենայնդեպս, հենց դա է մրցաշարի կազմակերպիչների նպատակը։

«Գողական ճշտից» անդին. Հայաստանի դատապարտյալները մասնակցում են միջազգային առցանց մրցաշարի

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը, որը տարիներ առաջ դարձել էր նման մրցաշարերի առաջին կազմակերպիչներից մեկը, իր հարցազրույցում նշել է. «Շախմատը ևս մեկ թել է, որը կապում է մարդուն աշխարհի հետ: Մարդը ժամկետը նստել է, տուն է վերադարձել, աշխատանք չկա, իսկ ծանոթների ու ընկերների շրջանակը նույն «գողականներն» են։ Մինչև կրկնահանցանքը մեկ քայլ է, եթե ոչ կես քայլ: Իսկ շախմատային ակումբն օգնում է իրեն ինչ-որ բանով զբաղվել, ծանոթանալ այլ մարդկանց հետ և իրեն այլ մարդ զգալ»։

Միջազգային գրոսմայստեր և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը լրագրողների հետ զրույցում նշում է՝ ճիշտ է, այս ամենն աշխատում է, եթե տարածքում կամ քաղաքում նման ակումբ կա, ցավոք, ԽՍՀՄ փլուզումից հետո նման տեղեր գրեթե չեն մնացել:

«Գողական ճշտից» անդին. Հայաստանի դատապարտյալները մասնակցում են միջազգային առցանց մրցաշարի

«Երևանում շախմատի խմբակներ կան, բայց երեխաների համար։ Մեծահասակ սիրողական խաղացողների համար նման ակումբների գրեթե չունենք։ Երևանում մեկն է, իսկ մարզերում՝ Մարտունիում կար, այժմ կա Գյումրիում և Վանաձորում», - նշեց Լպուտյանը։

Ճիշտ է, տարերային «ակումբները» քիչ չեն բակերում ու տաղավարներում (ինչը ժամանակին զարմացրել էր ՖԻԴԵ-ի այն ժամանակվա նախագահ Կիրսան Իլյումժինովին)։

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

«Ամեն դեպքում հիմա սիրողական խաղացողների համար ակումբներ չկան, և հնարավորության սահմանում պետք է ստեղծել դրանք»,- նշեց Լպուտյանը:

Շախմատի կարգապահական ազդեցությունն այնքան մեծ է, որ նույնիսկ բանտախցերում թույլատրում են այն` որպես բանտարկյալների անձնական իր (ի տարբերություն մոլախաղերի)։

«Գողական ճշտից» անդին. Հայաստանի դատապարտյալները մասնակցում են միջազգային առցանց մրցաշարի

«Մարդուն նախապատրաստել հասարակությունում նորմալ կյանքի՝ երկար ու բարդ գործընթաց է, դա մի ծրագրի ու մեկ օրվա գործ չէ։ Երբ մարդու մոտ նման զբաղմունքներ, նման արժեքներ են ի հայտ գալիս, նա այլ կերպ է նայում հանցավոր աշխարհին և այլ կերպ՝ հասարակական և ազգային արժեքներին։ Բանտարկյալների հետ զրույցներում մենք դա առանձին դեպքերում տեսնում ենք։ Բայց, կրկնում եմ, մեկ օրում ոչինչ չի փոխվի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը։

«Ինչու խաղարկել այն, ինչ վաղ թե ուշ անխուսափելիորեն տեղի կունենա, չէ՞ որ մեր երկրում մահացությունը դեռ հարյուր տոկոսանոց է»,- մի անգամ ասել է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալը:

Մի սպանեք ինքներդ ձեզ ու սիրելիներին. ահա թե որն է այս շախմատային մրցաշարի իմաստը: