Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Տեղեկացվում է, որ Ծիծեռնակաբերդ են այցելել  ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, Ֆրանսիայի պատգամավոր Սոֆի Մետը, Կատալոնիայի պատգամավոր Աուրորա Մադաուլան, Կամերունի պատգամավոր Ջոշուա Օսիհը, ՖԽՎ գլխավոր վարչական քարտուղար Էմանուել Մորին ու ՖԽՎ-ի Եվրոպայի տարածաշրջանի խորհրդական Ֆատմիր Լեչին վեհաժողովում։ Նրանց ուղեկցել են ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը, պատվիրակության անդամներ Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սոնա Ղազարյանը։

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: