Բժիշկն ասել է՝ որ ըմպելիքները չի կարելի խմել սոված փորին

Բժշկական գիտությունների դոկտոր, բժիշկ-սննդաբան Միխայիլ Գինզբուրգն ասել է, թե ինչու սոված փորին շատ ըմպելիքների օգտագործումը կարող է վնասել առողջությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի -Sputnik. Ուտելուց առաջ իհարկե կարելի է ջուր խմել, բայց մնացած բոլոր ըմպելիքները սոված փորին կարելի է օգտագործել՝ միայն հաշվի առնելով առողջական վիճակը: Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։

Լուրջ հիվանդության նշան. ինչո՞ւ են ձեռքերն անընդհատ սառը լինում

Մասնագետի խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ որոշ ըմպելիքներ կարող են գրգռել ստամոքսը, որոշները՝ կտրուկ բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը։

Օրինակ` կաթնաթթվային ըմպելիքները, կպչելով ստամոքսի բորբոքված լորձաթաղանթին, կարող են ցավ առաջացնել: Հետևաբար, մարդիկ, որոնք ստամոքսի խնդիրներ ունեն, լավ կանեն դատարկ փորին թթու հեղուկներ չօգտագործեն։ Իսկ ուտելուց հետո ստամոքսն ավելի պաշտպանված է:

Այլ խմիչքներ նույնպես կարելի է սոված փորին խմել, բայց միայն հաշվի առնելով ստամոքսի վիճակը։

«Եթե ստամոքսն առողջ է, կարելի է կաթով կանաչ թեյ խմել, երբեմն թույլատրվում է կաթով սուրճ», - ասել է Գինզբուրգը:

Բացի այդ, ցանկացած հյութում, նույնիսկ բանջարեղենային, շաքար կա։ Այդ պատճառով դրանք կարող են արյան մեջ շաքարի կտրուկ աճ հրահրել։

«Սոված փորին խմածը հյութը շատ արագ է աղիներ հասնում ու սկսում է այնտեղ արագ ներծծվել։ Դրա համար էլ շաքար պարունակող գազավորված ըմպելիքներ, շաքար պարունակող ըմպելիքները՝ թեյի, կոմպոտի տիպի, ցանկալի չէ սոված փորին խմել», - ասել է բժիշկը։

Որքան ջուր պետք է խմել առողջությունը չխաթարելու համար. բժիշկի խորհուրդը

Ընդ որում, նրա կարծիքով, հատկապես վնասակար է քաղցած ստամոքսին ալկոհոլ խմելը։ Այն արագ ներծծվում է, առաջացնում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում ու նյութափոխանակության խանգարում: