Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա

ԱԺ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, թե պատգամավորներից ովքեր են ներգրրաված պատվիրակության կազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության մասին. տեսանյութ

«Պատվիրակության կազմում են ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը»,–գրված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ պաշտոնական այցի շրջանակներում սպասվում են հանդիպումներ Լիտվայի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ:

Առանց հայ գերիների վերադարձի վստահություն չի լինի․ Լիտվայի արտգործնախարար