«Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմ է հասունանում». զինվորականները դիմել են Մակրոնին

Զինվորականները հայտարարել են, որ իրենց խնդիրն է երկրի հանդեպ սիրուց դրդված հայտնել ճշմարտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի -Sputnik. Ֆրանսիայի զինվորականները երկրի իշխանությանն ուղղված բաց նամակ են գրել ու աջակցել են իրենց նախորդներին, որոնք հայտարարել են, որ երկիրը «փլուզման» շեմին է:

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ նամակը հրապարակել է Valeurs actuelles պարբերականը: Դիմումի տակ ավելի քան 40 հազար մարդ է ստորագրել։ Զինվորականները նամակում հարգանքն են հայտնել ավագ ընկերների նկատմամբ, որոնց պատիվը, զինծառայողների կարծիքով, «ոտնահարվել է վերջին շաբաթների ընթացքում»:

Թաթոյանն Ադրբեջանի հանցագործությունները ներկայացրել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

«Նրանք Ֆրանսիայի հազարավոր ծառայողներ են, որոնք ստորագրել են խելամիտ բաց նամակի տակ, զինվորներ, որոնք իրենց լավագույն տարիները տվել են մեր ազատությանը պաշտպանությանը` ենթարկվելով պատերազմ վարելու Ձեր հրամաններին։ Դուք նրանց վերաբերվել եք որպես ապստամբների, թեև նրանց միակ մեղքն այն է, որ սիրում են իրենց երկիրը և անհանգստանում են ակնհայտ անկման համար», — գրված է նամակում:

Վերջերս ծառայության անցած զինվորականները հայտարարել են, որ իրենց խնդիրն է երկրի հանդեպ սիրուց դրդված հայտնել ճշմարտությունը։

«Մենք մեր քաղաքներում ու գյուղերում բռնություն ենք տեսնում։ Տեսնում ենք, թե ինչպես է համայնքների տարանջատումը ամրագրվում հանրային բանավեճերում: Մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի ու դրա պատմության նկատմամբ ատելությունը նորմա է դառնում», — ընդգծել են նրանք։

Նրանց կարծիքով՝ Ֆրանսիայում հիմա «քաղաքացիական պատերազմ է հասունանում» ու իշխանությանը գործողություններ ձեռնարկելու կոչ են արել։

«Խոսքը մեր ու ձեր երկրի գոյատևման մասին է», - նշել են զինծառայողները:

Ֆրանսիայի պատվիրակությունը եղել է Արցախում. նրանց ընդունել է Արմեն Սարգսյանը

Ավելի վաղ 20 ֆրանսիացի պաշտոնաթող գեներալներ ու 80 այլ նախկին սպաներ երկրում ռազմական դրություն մտցնելու կոչ էին արել, եթե նախագահ Էմանուել Մակրոնը չկարողանա կանգնեցնել «իսլամիստների կողմից բերած հասարակության ապաինտեգրումը»: Ֆրանսիայի զինված ուժերի շտաբի պետ Ֆրանսուա Լեկուանտրը Parisien պարբերականին հայտնել է, որ առաջին բաց նամակը ստորագրած պահեստազորային գեներալներին կարող են հեռացնել ծառայությունից: