ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Երևանի «Հաղթանակ» կամրջից մի տղամարդ է նետվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 10-ին, ժամը 10:00-ին։ Տեղեկացրել են, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Կամրջի տակ՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերեվել է անձը չպարզված քաղաքացու դի։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։