Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին

Ռեկորդները սահմանելիս մարզիկի հագին խորհրդանշական շապիկ էր՝ պատերազմում հերոսաբար նահատակված իր երկու ընկերների լուսանկարներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, վանաձորցի Զորիկ Պողոսյանը ռեկորդ է սահմանել, և նրա անունը գրվել է «Դյուցազնագրքում»։ Մայիսի 8-ին Վանաձորի Զորավար Անդրանիկին նվիրված արձանի հարևանությամբ ու համաքաղաքացիների ներկայությամբ նա սկզբում 205 կգ կշռող ծանրաձողը նստած վիճակում պահեց 15 վայրկյան, ապա ծանրաձողն ուսերին ևս 3 անգամ կքանստեց` սահմանելով համաշխարհային ռեկորդ։ 

Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին

Րոպեներ անց, չնայած մարզիկի հոգնածությանը, հանձնաժողովի որոշմամբ նա նույն վարժությունը կրկնեց արդեն 210 կգ ծանրաձողով։ Այս անգամ 3-ի փոխարեն նա կարողացավ ծանրաձողն ուսերին 5 անգամ կքանստել։

Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին

Այսպիսով, Զորիկն ինքն իր ռեկորդը գերազանցեց։

Այս հաղթանակը վանաձորցի մարզիկը նվիրեց արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։

Վարազդատ Հակոբյանը նոր ռեկորդ է սահմանել. մարզիկը միջնամատով տեղաշարժել է բեռնատար վագոնը

Ռեկորդը սահմանելիս Զորիկի հագին սպիտակ շապիկ էր` իր զոհված ընկերների՝ Մհեր Քոչինյանի և Սևակ Սերոբյանի լուսանկարներով։

Ավելի հզոր, քան Բրյուս Լին. հայ մարզիկի ռեկորդը ցնցել է Լոնդոնին

Զորիկ Պողոսյանը, որը Լոռու ՄՓՎ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար է,փ/ծ սերժանտ, որոշել է այս ռեկորդներով չսահմանափակվել։ Առաջիկայում պատրաստվում է նոր համաշխարհային ռեկորդներ սահմանել 215 և 220 կգ կշռող ծանրաձողերով։

Հաղթում ենք. փոքրիկ Դավիթը երկու մատով մեքենա է քաշում հանուն հայրենիքի. տեսանյութ