Թաքնված տեսախցիկն արձանագրել է հայաստանյան լուսանի «մլավոցը». տեսանյութ

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի պատասխանատուների համոզմամբ` լուսանն այստեղ ապահով ու անվտանգ է։
Sputnik

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահ Վարդան Գեղամյանի թակարդ–տեսախցիկն արձանագրել է բնության մեջ լուսանի արձակած «մլավոցը»։

Եզակի այդ տեսանյութը նկարահանվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից տարածքում։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի պատասխանատուների համոզմամբ` լուսանն իրեն այստեղ ապահով ու անվտանգ է զգում։

Հայաստանի միակ ընձառյուծը երեք տարի է` ընկերուհի չունի. նրան սպասում է ամբողջ երկիրը

Հայաստանում տարածված է սովորական լուսանի կովկասյան ենթատեսակը (Lynx lynx dinniki)։ Հայաստանում կովկասյան լուսանը տարածված է Արարատի, Լոռու, Տավուշի, Սյունիքի Կոտայքի, և Գեղարքունիքի մարզերի անտառներում։

Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) վերահսկողության ներքո:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: