ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկեյի Գիշերային լիգայի խաղի ժամանակ հայտնվել է սահադաշտում և ողջունել հոկեյիստներին։
Գիշերային լիգայի եզրափակիչ փուլն ընթանում է Սոչիում։ Երեկոյան գալա–խաղ է կայանալու, որին մասնակցելու են հոկեյի լեգենդները։
Ավելի վաղ Պուտինը Սոչիում հանդիպում է ունեցել հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) նախագահ Ռենե Ֆազելի հետ։ Վերջինս Ռուսաստանի նախագահին պատմել է, որ Սոչիում հանդիպել է «հին ընկերներին»՝ Ֆետիսովին, Բուրեին, Միշկինին, Կամենսկիին, որոնք բոլորը հյուրանոցում են եղել` կարանտինային պայմաններում:
Պուտինն էլ ասել է, որ ինքը երեկ անալիզներ է հանձնել, իր մոտ դրական արդյունք է գրանցվելկորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո։